ՄԵՐ ՄԱՍԻՆ

Գլոբալ Էս Փի Սի-ն մասնագիտացված ծառայություններ տրամադրող ընկերություն է, որն իր հաճախորդներին է առաջարկում բարձր որակի իրավաբանական, բիզնես և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ցանկ:


Հիմնադրման օրվանից (2001 թվական) ի վեր ընկերությունն իր առջև նպատակ դրեց հաճախորդներին սպասարկել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան:


Բացի իրավաբանական, բիզնես խորհրդատվության և հետազոտական - վերլուծական ծառայություններից, Գլոբալ Էս Փի Սի-ն խորհրդատվություն է տրամադրում նաև զարգացող երկրների տնտեսության, մակրոէկոնոմիկայի, հարկաբյուջետային և սոցիալական քաղաքականության և պետական ոլորտի կառավարման, ֆինանսական և բանկային, գործարար և ներդրումային միջավայրի, մարքեթինգի ոլորտներում, ինչպես նաև աջակցում է իր հաճախորդներին գործարար կապեր հաստատել Հայաստանում և արտերկրում։


Գլոբալ Էս Փի Սի-ն
ուղղորդում և խորհրդատվություն է տրամադրում նաև պետական կառավարման մարմիններին և միջազգային կազմակերպություններին, հասարակական և բարեգործական ընկերություններին, ինչպես նաև մասնավոր ընկերություններին և անհատներին՝ ուղղորդվելով նրանց պահանջներն առավելագույնս բավարարելու առաջնային սկզբունքով:


Մենք հպարտ ենք նաև համագործակցել Սփյուռքի մեր գործընկերների հետ և տրամադրել նրանց մեր ծառայությունները ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով:


Մեր ընկերությունը
վստահելի խորհրդատու է, որն առավելագույնս աջակցում է իր գործընկերներին և հաճախորդներին զարգացման և հաջողության հասնելու ճանապարհին:

Մեր փիլիսոփայությունը
գործարար աշխարհը պատկանում է մրցունակ, փոփոխություններին արագորեն հարմարվող, լսել և սովորել ձգտող ընկերություններին, որոնք ընտրել են շարունակական առաջընթացի ճանապարհը:

Մեր առաքելությունն է
տրամադրել բարձրորակ, մատչելի, արդյունավետ, գործնական և նորարարական լուծումներ:

Մեր աշխատակիցները
բարձր որակավորում ունեցող, բացառիկ ունակություններով, ինչպես նաև փորձով և ստեղծագործական մտքով օժտված տեղական և արտերկրյա մասնագետներ են: Մեր կազմակերպության խորհրդատուներն ունեն և´ հայրենական, և´ միջազգային բարձրագույն կրթություն, ինչպես նաև տիրապետում են օտար լեզուներին:

Մեր ձգտումն է
ոչ միայն բավարարել հաճախորդների զուտ գործարար և իրավական պահանջները, այլև բացահայտել հնարավորություններ և մեր հաճախորդին առաջարկել լավագույն լուծումներ` հաջողության հասնելու համար:

Մեր հաճախորդներն
ակնկալում են և արժանի են լավագույնին: Մենք գիտենք, թե ինչպես է մտածում հաճախորդը և հասկանում ենք նրա նպատակները: Համոզված ենք` մեր նպատակները համընկնում են, այն է` կառուցել երկարաժամկետ, շարունակական և փոխշահավետ հարաբերություններ միմյանց հետ:

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008