ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Գլոբալ Էս Փի Սի-ի աշխատանքային փորձը իրավամբ համարվում է լավագույններից մեկը Հայաստանում: Իրավունքի բնագավառում մեր լուծումները հիմնվում են մեր մասնագետների գիտելիքների, սեփական փորձի և մեթոդոլոգիայի վրա: Մեր գործնական խորհուրդները հնարավորություն կտան լուծել առանձին կամ համալիր խնդիրներ հետևյալ ոլորտներում`

  • Կորպորատիվ իրավունք

  • Պայմանագրային իրավունք

  • Միջազգային մասնավոր իրավունք

  • Միջազգային հանրային իրավունք

  • Հարկային իրավունք

  • Աշխատանքային իրավունք

  • Աշխատանքային պայմանագրեր

  • Վարչական իրավունք

  • Ապահովագրական իրավունք

  • Արժեթղթերի շուկա

  • Ներդրումային գործունեություն

  • Մտավոր սեփականության իրավական պաշտպանություն

  • Արտաքին տնտեսական գործունեություն

  • Օտարերկրյա ներդրումներ

  • Անվճարունակություն (սնանկություն)

  • Անշարժ գույք

  • Սեփականաշնորհում

  • Հաճախորդների շահերի ներկայացում դատարանում և միջնորդ դատարանում` տնտեսական վեճերի լուծման գործընթացում

  • Միջազգային առևտրային արբիտրաժում, այդ թվում այլ պետություններում հաճախորդների ներկայացում և նրանց շահերի պաշտպանություն արտաքին տնտեսական գործունեության ընթացքում ծագող վեճերի լուծման գործընթացում

  • Հաճախորդի պաշտպանություն քրեական դատավարությունում` տնտեսական գործունեության ոլորտի գործերով


Գլոբալ Էս Փի Սի-ն վարում է ճկուն քաղաքականություն և հնարավորություն է ընձեռում Ձեզ օգտվել իր ծառայությունների ինչպես փաթեթային տարբերակից, որի շրջանակներում Ձեզ կտրամադրվեն պայմանագրով նախատեսված ծառայություններ` աբոնենտային վճարման դիմաց, այնպես էլ վերոնշյալ այլ ծառայություններից: Ծառայությունների փաթեթային տարբերակից օգտվելու դեպքում Գլոբալ Էս Փի Սի-ն Ձեզ կտրամադրի զգալի զեղչեր` փաթեթից դուրս մատուցվող ցանկացած այլ ծառայության համար:

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008