ԳՐՔԵՐ

ԳՐՔԵՐ

 

  ՈՒՂԵՑՈՒՅՑ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է ուղեցույց ներմուծողների համար։ Այն տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող ներմուծման ընթացակարգերի, ներմուծման հետ կապված վճարումների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը նաև անդրադառնում է առաքման և փոստային ծառայությունների միջոցով ներմուծման խնդիրներին։ Ուղեցույցը պարունակում է նաև գծապատկերներ, որոնք մանրամասնորեն նկարագրում են ներմուծման ընթացակարգերը։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 


 

  ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի ոչ գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև ոչ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 


 

  ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։

ՆԵՐԲԵՌՆԵԼ

 


 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» (ռուսերեն լեզվով) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։
Այն կարող է օգտագործվել ներդրողների համար որպես ձեռնարկ՝ նոր բիզնես հնարավորություններ բացահայտելու, ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու և Հայաստանում բիզնես վարելու համար։

 

Ներբեռնել

 


 

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» (անգլերեն լեզվով) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։
Այն կարող է օգտագործվել ներդրողների համար որպես ձեռնարկ՝ նոր բիզնես հնարավորություններ բացահայտելու, ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու և Հայաստանում բիզնես վարելու համար։

 

Ներբեռնել

 


 

  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ

Գրքում լուսաբանվում են ԱՀԿ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի հիմնահարցեր, պարզաբանվում են մի շարք կոնկրետ հարցեր` ծառայությունների արտահանման խթանման նպատակով։ Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ:

Ներբեռնել

 


 

  ԴՈՀԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Այս գիրքը լուսաբանում է ԱՀԿ շրջանակներում բանակցությունների ամբողջ ընթացքը, ներկայացված փաստաթղթերը և առաջարկությունները, ներկա պահին ներկայացված նախագծերը, դրանց քննարկումների ընթացքը, ԱՀԿ անդամ երկրների, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումները` բանակցվող հարցերի վերաբերյալ։Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ:

Ներբեռնել

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008