ISO 14001 EMS

ISO 14001-ը Միջավայրի կառավարման համակարգի (EMS) միջազգային ճանաչում ունեցող ստանդարտների փաթեթ է, որը համապատասխանում է ցանկացած բիզնեսի կամ կազմակերպության՝ անկախ դրա չափից, գտնվելու վայրից կամ եկամտից։ Այս ստանդարտները ձևավորվել են Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից (ISO), որը ամբողջ աշխարհում իր կոմիտեների ներկայացուցչություններն ունի։ ISO 14000 փաթեթն իր մեջ է ներառում ISO 14001 հայտնի ստանդարտը, որը ներկայացնում է ստանդարտների հիմնական մասը։ Այն կիրառվում է կազմակերպությունների կողմից միջավայրի արդյունավետ կառավարման համակարգ նախագծելու և իրականացնելու համար։ Այս շարքում ներառված են ISO 14004 ստանդարտը, որը միջավայրի լավ կառավարման համար լրացուցիչ ուղեցույցներ է տրամադրում, և այլ ավելի մասնագիտացաված ստանդարնտեր, որոնք գործում են միջավայրի կառավարման  հատուկ բնագավառների հետ։

 

ISO 14000 միջավայրի կառավարման ստանդարտները օգնում է կազմակպություններին նվազեցնել իրենց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։  ISO 14000-ում ներառված նորմերի շարքի հիմնական նպատակն է՝ «կազմակերպություններում խթանել միջավայրի ավելի արդյունավետ և որակյալ կառավարմանը և տրամադրել օգտակար և կիրառելի գործիքներ, որոնք ծախսարդյունավետ են, հիմնված են համակարգի վրա, ճկուն են և ներկայացնում են լավագույն կազմակերպությունները և կազմակերպչական հմտությունները՝ պիտանի միջավայրին համապատասխան տեղեկատվության հավաքման, մեկնաբանման և հաղորդակցման համար»։

 

Այն միջավայրի կառավարման համակարգի ներկայացման և ընդունման համար ցուցումների աղբյուր է առաջարկում, որը, ինչպես ISO 9000 որակի կառավարման համակարգի շարքը, որն այժմ լայնորեն կիրառելի է և ներկայացնում է առկա որակի կառավարման հմտությունների լավագույն տեխնոլոգիաների փոխանցման գործիքը, հիմնված է համաշխարհային լավագույն փորձի վրա։ ISO 14000 շարքի կառուցվածքը նման է ISO 9000 որակի կառավարման ստանդարտին և երկուսնել կարելի է իրականացնել միաժամանակ։

 

ISO 14001-ը համարվում է կառավարման համակարգի հիմնական ստանդարտը, որը հատկորոշում է Միջավայրի կառավարման համակարգի ձևավորման և պահպանման պահաջները։ Գոյություն ունեն ISO 14001-ի պատանջներին համապատասխանող միջավայրի քաղաքականության մեջ պահանջված հետևյալ երեք հիմնական պարտավորությունները՝

  • Աղտոտման կանխարգելում
  • Համապատասխանություն օրենսդրության հետ
  • Միջավայրի կառավարման համակարգի շարունակական բարելավում

 

Այս պարտավորությունները օգտակար են միջավայրի ընդհանուր գործողությունների բարեփոխումների համար։

 

ISO 14001-ն կարող է օգտագործվել որպես գործիք, որը կենտրոնացված է ձեր միջավայրի գործոնների կամ ձեր գործունեությունների, արտադրանքի և ծառայությունների միջավայրի հետ փոխազդման վրա, օրինակ՝ օդային, հողային կամ ջրային արտանետումները։ Կազմակերպությունները պետք է տեղեկացնեն, թե ինչ են մտադիր անել, հետևեն իրենց ընթացակարգերն և արձանագրեն իրենց ջանքերը, որպեսզի կատարելագործում և համապատասխանություն ցուցաբերեն։ Դուք պետք է նպատակներ, խնդիրներ սահմանեք և ծրագրեր իրականացնեք ձեր միջավայրի պաշտպանությունը բարելավելու համար, որը հաճախ ֆինանսական օգուտներ է բերում։

 

Կազմակերպություններից պահանջվում է սահմանել կիրառելի իրավասու, կանոնադրական և այլ հարակից պահանջներ։ Հատկապես կարևոր է սահմանել  օրենսդրության ազդեցությունը ձեր վրա, այնպես որ համապատասխան չափանիշները հնարավոր կլինի ընդունել  և պարբերաբար գնահատել, ապահովելով որ պահանջները  հասկանալի են և իրականացվում են աշխատողների կողմից։

 

ISO 14001-ը ուղեկցվում է ISO 14004-ով Միջավայրի կառավարաման համակարգերի Սկզբունքների, համակարգերի և աջակցող հնարների հիմնական ուղեցույցներով։ Այս ստանդարտը պարունակում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են MS-ի(Կառավարման համակարգի) ստեղծումը, բարելավումը, իրականացումը, պահպանումը և քնարկում է դրան վերաբերվող հիմնական խնդիրները։


ISO 14001:2004-ի առավելությունները

  • Միջավայրի բարելավված գործընթացները ղեկավարվում են բարձրագույն ղեկավար օղակների կողմից։
  • Ծախսերի խնայողությունը կարող է բարելավել Էլեկտրաէներգիայի և ջրի  կիրառման բարելավվման և արտանետումների նվազեցման միջոցով։
  • Աղտոտման միջադեպերի ռիսկի և միջավայրի այլ աղտոտումների դեպքերի նվազեցում, հետևաբար ձերբազատում մաքրման ավելորդ ծախսերից և/կամ կարգավորող մարմինների կողմից իրականացվող հարկադիր գործողություններից։
  • Բնորոշ խնդիրների ճշգրիտ ժամկետում հղման համար նոր օրենսդրության հաստատման միջոցով օրենսդրության հետ համապատասխանություն։
  • Օրենսդրությանը չհամապատասխանելու և հետագա ծախսերի/մեղադրանքների ռիսկի նվազեցում։
  • Բրենդի բարելավված հեղինակություն, որի միջոցով հաճախորդները կտեսնեն մի կազմակերպություն, որը ղեկավարում է իր մեծ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
  • Բարելավված բիզնեսի կողմնորոշվածություն և միջավայրի խնդիրների հաղորդում։
  • Բարելավված շահութաբերություն հաճախորդի գոհունակության բարելավման և արժեքների նվազեցման միջոցով։
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008