ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2016

aif 2016

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը մասնակցել է 2016 թվականի հոկտեմբերի 10-11-ը Նյու Յորքում անցկացված «Հայաստան. ներդրումային համաժողով»-ի նախապատրաստական աշխատանքներին։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն իրականացրել է համաժողովի՝ Հայաստանի դեղագործության ոլորտում ներդրումներին նվիրված նիստին ՀՀ պետական կառույցներից զեկուցողների տեղեկատվական ապահովումը, ինչպես նաև այդ նիստին որպես բանախոս հանդես գալու համար  միջազգային փորձագետների հրավիրումը։

Նիստի մասնակիցները ոլորտի մասին տեղեկատվությունն ստացան «Գլոբալ Էս Փի Սի» ընկերության՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի համար  պատրաստած «Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2016» հրատարակությունից։

ՕԳՈՍՏՈՍ 2016

pg 2016

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի համար  մշակել է «Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2016»-ը։ Հրատարակությունը Հայաստանի դեղագործական ոլորտում ներդրողներին անհրաժեշտ համապարփակ տեղեկատվություն է տրամադրում բիզնես սկսելու և վարելու, դեղերի, հարկային, մաքսային, ներդրումային և հարակից ոլորտների օրենսդրության և քաղաքականության վերաբերյալ։

Ուղեցույցը պարունակում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագործական և դեղ ներմուծող ընկերությունների, արտերկրի դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունների մասին։ Այն սպառիչ ներկայացնում է հանրապետության դեղերի շուկայի միտումները՝ արտադրության, արտահանման և ներմուծման տեսանկյունից, ինչպես նաև ոլորտի կրթական հաստատությունները։

ՀՈՒԼԻՍ 2016

miaban n

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը «Միաբան» մշակութային հիմնադրամին մատուցել է բիզնես և իրավաբանական խորհրդատվական ծառայությունների ամբողջական փաթեթ։

Հիմնադրամին մատուցված խորհրդատվական ծառայությունները ներառել են կազմակերրպա-իրավական կարգավիճակի և կառուցվածքի հստակեցումը, հիմնադրամի գրանցումը և գործընկեր կազմակերպությունների հետ բանակցությունների վարումը։

ՄԱՅԻՍ 2016

digital world

Հրատարկվել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը

«Գլոբալ Էս Փի Սի»-ն հայ ընթերցողների լայն շրջանակի համար հրատարակել է «Գոյատևել թվային աշխարհում» գիրքը՝ Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի ներկայացուցչության պատվերով։ Գիրքը հայերեն հրատարակելու  շրջանակում «Գլոբալ Էս Փի Սի»-ն կատարել է տեքստերի, նկարների մակագրությունների թարգմանությունը, խմբագրումն ու սրբագրումը, նկարների մշակումը և գրքի ընդհանուր ձևավորումը։

ԱՊՐԻԼ 2016

comics

«Բիզնես առանց սպառնալիքների» գիրքը հայ գործարարների սեղանին է

«Գլոբալ Էս Փի Սի»-ն իրականացրել է «Բիզնես առանց սպառնալիքների» գիրքը հայերեն լույս ընծայելու աշխատանքները։ Մեր ընկերության մասնագետները ներկայացրել են, թե ինչ կիբեռսպառնալիքների են բախվում հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները, ինչ լուծումներ են կիրառվում սպառնալիքներին դիմակայելու համար։ Բացի այդ, ներկայացվել է  կիբեռսպառնալիքների ազդեցությունը նվազեցնելու և կանխարգելելու միջազգային պրակտիկան։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն համակարգել է հավաքված նյութը, պատրաստել և  տեղայնացրել, խմբագրել և սրբագրել է գրքի տեքստերը։

ՄԱՐՏ 2016

it dummies

«ՏՏ-անվտանգություն «թեյնիկների» համար» գրքի հրատարակում

«Գլոբալ Էս Փի Սի»-ն սկսել է «... թեյնիկների համար»՝ տարբեր բնագավառների վերաբերյալ հանրամատչելի խորհրդատվություն տրամադրող գրքերի շարքի լույսընծայումը։  Առաջինը հրատարակվել  է «ՏՏ-անվտանգություն «թեյնիկների» համար» գիրքը, որտեղ հավաքված տեղեկատվությունը հասարակ օգտագործողին ներկայացնում է այն գիտելիքները և խորհուրդները,  որոնք անհրաժեշտ են համակարգիչը և այլ թվային սարքերն անվտանգ օգտագործելու համար։

ՓԵՏՐՎԱՐ 2016

dtra ch2m

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը իրականացրել է ՀՀ առողջապահության  և գյուղատնտեսության նախարարություններին կից 3  լաբորատորիաների գնումների, պահեստավորման և գույքագրման ոլորտներում առկա կարողությունների գնահատում։ Գնահատման ծառայությունները մատուցվել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալության (DTRA - Defense Threat Reduction Agency) Կենսաբանական սպառնալիքի վերացման համագործակցության ծրագրի շրջանակներում։ Գնահատումն իրականացնելու նպատակով «Գլոբալ Էս Փի Սի»-ն մշակել է  լաբորատորիաների ղեկավարության և աշխատակիցների հետ հարցումների և հարցազրույցների հարցաշարերը, իրականացրել  հարցազրույցներն ու հարցումները, գնումների, պահեստավորման և գույքագրման գործընթացների դիտարկումներ, այդ գործընթացներում առկա խնդիրների փաստաթղթավորում և վերլուծություն։

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

jica n

«Գլոբալ Էս Փի Սի»-ն JICA-ին աջակցել է  Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի նախագծի գործողության պոստֆակտում գնահատման նախագծում։ JICA-ն (Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալություն) կառավարական գործակալություն է, որը համակարգում է զարգացմանը Ճապոնիայի կառավարության կողմից պաշտոնական օգնության տրամադրումը։  Այն լիազորված է աջակցել զարգացող երկրներում տնտեսական և սոցիալական զարգացմանը և խթանել միջազգային համագործակցությունը։ Նախագծի շրջանակում «Գլոբալ Էս Փի Սի»-ն JICA-ի խորհրդատուին տրամադրել է օգնություն՝ նախագծի հետ կապված տվյալների և տեղեկատվության հավաքման ու մշակման և գնահատման արդյունքների՝ հրահանգներին համապատասխան ներկայացման գործում։

ՆՈՅԵՄԲԵՐ 2015

octavia n

«Գլոբալ Էս Փի Սի» և Octavia Japan Co. ընկերությունները կնքել են համագործակցության մասին համաձայնագիր։ Octavia Japan Co.-ն մասնագիտացած է զարգացմանը պաշտոնական օգնության, այլ խորհրդատվական  ծառայությունների մատուցման և միջազգային բիզնեսին աջակցության նախագծերում։

ՀՈԿՏԵՄԲԵՐ 2015

kl n

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբ» ընկերության հայաստանյան  kaspersky.am կայքի մշակման և գործարկման աշխատանքները։ Եռալեզու կայքը (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նվիրվել է «Կասպերսկի Լաբ» -ի Երևանում անցկացրած Kaspersky Security Day կոնֆերանսին: Կայքում ներկայացվել են կոնֆերանսի նպատակը, ծրագիրը, բանախոսները, գրանցման հնարավորությունները, ինչպես նաև բիզնեսի կիբեռանվտանգության ապահոման համար «Կասպերսկի Լաբ»-ի գործիքների առաջարկները։

ՍԵՊՏԵՄԲԵՐ 2015

delta n

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է «Դելտապրո» նախագծային-արտադրական  ընկերության կայքի նախագծման, մշակման և գործարկման աշխատանքները։ Նորագույն լուծումներով www.deltapro.am կայքն ընկերությանն ընձեռում է այցելուին հարմար եղանակով  արտադրանքը (մասնավորապես, մետաղապլաստե, ալյումինե, ապակյա կառուցվածքներ), ծառայությունները և նախագծերը ներկայացնելու, պոտենցիալ պատվիրատուի հետ ինտերակտիվ կապ ապահովելու հնարավորություն։  «Գլոբալ Էս Փի Սի»-ն իրականացրել է եռալեզու  (հայերեն, անգլերեն, ռուսերեն) կայքի կառուցվածքի մշակումը, տեքստային, գրաֆիկական և լուսանկարչական նյութերի պատրաստումն ու մշակումը։ 

ՀՈՒՆԻՍ 2015

kl n

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը համագործակցություն է հաստատել համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբ» ընկերության հետ՝ դառնալով վերջինիս մարքեթինգի գործակալը Հայաստանում։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն իրականացնում է «Կասպերսկի Լաբ»-ի ծրագրային ապահովման և ծառայությունների առաջմղման աշխատանքները Հայաստանում։ Դրանց շրջանակում «Գլոբալ Էս Փի Սի»-ն կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնք միտված են հնարավոր սպառողների հետ կապի հաստատմանը և ամրապնդմանը, «Կասպերսկի Լաբ» բրենդի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը։

ՄԱՅԻՍ 2015

jazzve n

«Գլոբալ Էս Փի Սի» ըներությունն իրականացրել է «Ջազզվե» ընկերության կայքի պատրաստման աշխատանքները, որոնք ներառել են կայքի կառուցվածքի մշակումը, տեքստային, գրաֆիկական և լուսանկարչական նյութերի պատրաստումն ու մշակումը։  Բազմաթիվ նորարարական լուծումներ պարունակող, ժամանակի վերջին պահանջներին համապատասխանող եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) www.jazzve.am կայքն այցելուին հարմար  եղանակով տեղեկատվություն է տրամադրում «Ջազզվե» սրճարանների ցանցի, խմորեղենի խանութների, «Coffee ToGo» կետերի և առաքման ծառայությունների մասին, ինչպես նաև ընձեռում առցանց եղանակով ցանցի սրճարաններում գնումներ կատարելու և սեղաններ ամրագրելու հնարավորություն։

ԱՊՐԻԼ 2015

frutti n

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է  ձկնամթերքի ոլորտի  ամերիկյան «Frutti del Mare» ընկերության  բրենդի, ապրանքանիշի և կայքէջի (www.fruttidelmare.com) պատրաստման աշխատանքները։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն ամերիկյան ընկերության հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ է իրականացրել Հայաստանում արտադրված ձկնամթերքը ամերիկյան շուկայում ներկայացնելու և իրացնելու ուղղությամբ։ 

ՄԱՐՏ 2015

db news

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը շարունակել է համագործակցությունը Համաշխարհային բանկի Doing Business նախագծի շրջանակներում՝ մնալով տարեկան կտրվածքով իրականացվող այդ նախագծի ամենաակտիվ տեղական գործակալը Հայաստանում։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն պահպանում է առաջատար դիրքը հայաստանյան կազմակերպությունների շրջանում ՝ որպես այդ նախագծի շրջանակներում անցկացվող հարցումներում ամենամեծ թվով մասնագետների մասնակցությամբ ընկերություն։

«Գլոբալ Էս Փի Սի»-ն Doing Business-ի շրջանակներում նշված հարցումներին մասնակցում է  2006 թվականից, և իրականացրել է ուսումնասիրություններ, որոնց թեմաները վերաբերել են Հայաստանում Doing Business-ի 11 ցուցիչների կատարմանը։

ՓԵՏՐՎԱՐ 2015

wb news 02 15

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը խորհրդատվական ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի հետ «Հայաստանում առկա անվճար իրավաբանական օգնության ծառայությունների և անվճար իրավաբանական օգնության ծառայությունների միջազգային լավագույն փորձի և ֆինանսական դժվարությունների հետազոտություն» իրականացնելու նպատակով։

Հետազոտության շրջանակներում նախատեսվում է ոչ միայն վերլուծել Հայաստանում անվճար իրավաբանական օգնության ծառայությունների ներկա վիճակը և միջազգային լավագույն փորձը, այլև կազմակերպել աշխատաժողով, համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ հետազոտության արդյունքները ներկայացնելու նպատակով։

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008