ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2013

ԴԵԿՏԵՄԲԵՐ 2013

brandy

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է կոնյակի Հայաստանի շուկայի հետազոտություն։ Այն հանգամանալի ներկայացնում է Հայաստանում կոնյակի արտադրության հումքային բազան, արտադրող ընկերությունները և կոնյակի ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Հետազոտությունն անդրադառնում է կոնյակի Հայաստանի շուկայում սպառման, արտահանման և ներմուծման միտումներին, արտահանման շուկաների ընդլայնման հնարավորություններին։

 

 


ՆՈՅԵՄԲԵՐ 2013

exp-imp-map-news

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում պատրաստել է Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի ինտերակտիվ քարտեզ։ Այն ընդգրկում է ՀՀ ապրանքների ներմուծման, ինչպես նաև Հայաստանից գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ընթացակարգերի նկարագիրը։

Ինտերակտիվ քարտեզը հնարավորություն է տալիս պարզեցված կերպով ծանոթանալ վերոնշյալ ընթացակարգերին՝ մի քանի հիմնական քայլերի միջոցով։ Յուրաքանչյուր քայլում մանրամասն կերպով ներկայացվում են նաև այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն արտահանողի կամ ներմուծողի կողմից։ Ընթացակարգերի նկարագրությունը տրված է 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գործող ՀՀ մաքսային օրենսդրության հիման վրա։ 

 


ՆՈՅԵՄԲԵՐ 2013

import

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է ուղեցույց ներմուծողների համար։ Այն տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող ներմուծման ընթացակարգերի, ներմուծման հետ կապված վճարումների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը նաև անդրադառնում է առաքման և փոստային ծառայությունների միջոցով ներմուծման խնդիրներին։ Ուղեցույցը պարունակում է նաև գծապատկերներ, որոնք մանրամասնորեն նկարագրում են ներմուծման ընթացակարգերը։

 


ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013

non-agro-news

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի ոչ գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև ոչ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։


ՍԵՊՏԵՄԲԵՐ 2013

agro-news

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։


ՕԳՈՍՏՈՍ 2013

enforce-news-2

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (Ի-Դի-Էմ-ՍԻ) շրջանակներում ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների պահանջով իրականացրել է ուսումնասիրություն «Պայմանագրերի կատարման ապահովումը Հայաստանում» թեմայով՝ ՀԲ-ի «Doing Business» ծրագիր կողմից «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի համար մշակված մեթոդաբանության և հարցաշարի հիման վրա։

Այն ներկայացնում է Հայաստանում առևտրային բնույթ կրող պայմանագրերի կատարման վերաբերյալ ներկա օրենսդրությունը և պրակտիկան, ներառյալ պայմանագրի խախտման հետևանքով ծագած վեճը քննող իրավասու դատարանները, դատարան դիմելը, դատավարության ընթացակարգը և տևողությունը, դատական ակտի հարկադիր կատարման կարգը և տևողությունը և այլն:

Զեկույցն արժանացել է ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների համապատասխան պատասխանատուների դրական գնահատականներին:

 


ՀՈՒԼԻՍ 2013

4th-of-july

Հուլիսի 4-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրն է։ Այս տոնը  խորհրդանշում է 1776 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության մասին Հռչակագրի ստորագրումը: Հերթական անգամ Անկախության 237-րդ տարելիցը նշվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը։ «Գլոբալ ԷՍ Փի Սի» ընկերությունը միջոցառման հովանավոր կազմակերպությունների թվում էր։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը իրենց բացման խոսքում բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը։

Միջոցառման մասնակիցները վայելեցին քանթրի երաժշտություն և խմբապար՝ հայկական Իմեջին բենդի և Նանե պարային ստուդիայի կատարմամբ։

 


ՀՈՒՆԻՍ 2013

investment-guide-news

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» -ի անգլերեն հակիրճ տարբերակը։ Այն օտարերկրյա ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։

Ուղեցույցը կտարածվի նաև հյուրանոցներում, ավիաընկերություններում և այլ կազմակերպություններում՝ նրանց հաճախորդներին Հայաստանի գայթակղիչ բիզնես հնարավորությունների  և  բարենպաստ ներդրումային պայմանների մասին տեղյակ պահելու համար։

 


ՄԱՅԻՍ 2013

enforce-news

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության պահանջով իրականացնում է ուսումնասիրություն «Պայմանագրերի կատարման ապահովումը Հայաստանում» թեմայով՝ ՀԲ-ի «Doing Business» ծրագիր կողմից «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի համար մշակված մեթոդաբանության և հարցաշարի հիման վրա։ Հետազոտության նախնական արդյունքները ներկայացվել են մայիսի 23-ին, 30-ին և 31-ին անցկացված երեք սեմինարների ընթացքում, որոնց մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանը, տարբեր շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր կազմակերպությունների, բիզնես և իրավաբանական խորհրդատվություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատ փաստաբաններ, իրավաբաններ, տնտեսագետներ, ֆինանսիստներ և այլոք:

 


ԱՊՐԻԼ 2013

eu-armenia-news

Սույն թվականի ապրիլի 17-ին Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում տեղի ունեցավ աշխատաժողով՝ ԵՄ-ի եվ Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ունենալիք հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։ Աշխատաժողովը կազմակերպել էր Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը՝ Էկորիս (Նիդեռլանդներ) և  Քեյս (Լեհաստան) ընկերությունների հետ համատեղ։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին Եվրոպական հանձնաժողովի կողմից  իրականացվող առևտրի կայունության ազդեցության գնահատման  նախնական արդյունքները, իսկ  Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և ԽՀԱԱԳ ազդեցության տեսանկյունից էական մի քանի ոլորտների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց տեսակետները։

 


ՄԱՐՏ 2013

invest-in-armenia-news

Գլոբալ Էս Փի Սի ընկերության կողմից www.investinarmenia.am կայքի պատրաստման և ձևավորման աշխատանքներն ավարտվել են։

Գլոբալ Էս Փի Սի-ն այս կայքի միջոցով  տրամադրում է օգտակար տեղեկատվություն Հայաստանում գործարար և ներդրումային միջավայրի, արդյունաբերության, արտահանման և ներմուծման ընթացակարգերի, մաքսային և իրավական համակարգերի և այլնի մասին՝ նպատակ ունենալով առավելագույնս օժանդակել և ուղղորդել օտարերկրյա ներդրողներին Հայաստանում բիզնես ծավալելու գործում։

Ավելին, օտարերկրյա ներդրողները կարող են այս կայքի միջոցով ծանոթանալ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու կանոններին և այլն, ինչպես նաև բացահայտել նոր բիզնես հնարավորություններ և կայացնել արդյունավետ որոշումներ։

 

 


ՓԵՏՐՎԱՐ 2013

eu-logo

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է միջազգային թիմի մաս (նիդեռլանդական Էկորիս և լեհական Քեյս ընկերությունների հետ միասին), որն իրականացնում է առևտրի կայունության ազդեցության գնահատում՝ ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման վերաբերյալ տարվող բանակցությունների շրջանակում։

Այս ուսումնասիրության նպատակն է գնահատել, թե ինչպես առևտուրը և առևտրին առնչվող դրույթները, որոնք ընդգրկված են բանակցություններում, կազդեն Հայաստանի և Եվրամիության տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիրներին (ինչպես նաև այլ առնչվող երկրներին, հատկապես հարևան զարգացող երկրներին)։ Ավելին, այն կառաջարկի միջոցառումներ (առևտրային և ոչ առևտրային-այսպես կոչված «սահմանից դուրս» առաջացած խնդիրներ), որպեսզի առավելագույնին հասցվեն ԽՀԱԱԳ-ից ակնկալվող օգուտները և կանխվեն կամ նվազագույնի հասցվեն հնարավոր բացասական հետևանքները։

 


ՓԵՏՐՎԱՐ 2013

egeara-news

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է մի շարք մարքեթինգային ծառայություններ “Egeara” ֆոտոստուդիային։ Ընկերության համար Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է www.egeara.com կայքի մշակման աշխատանքները։ Պատրաստել է նշանաբանը, պատկերանշանը և բրենդի գրքույկը։ Ընկերության համար նախագծել է կորպորատիվ ոճը և գույները։

 

 

 


ՀՈՒՆՎԱՐ 2013

med-hor

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցել է մի շարք մարքեթինգային ծառայություններ դեղերի արտադրությամբ զբաղվող «Մեդիկալ Հորիզոն» ընկերությանը։ Ընկերության համար Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է www.medicalhorizon.am կայքի մշակման աշխատանքները։ Պատրաստել է նշանաբանը, պատկերանշանը և բրենդի գրքույկը։ Ընկերության համար նախագծել է կորպորատիվ ոճը և գույները։

 

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008