ԳՐՔԵՐ
ԳՐՔԵՐ
ՈՒՂԵՑՈՒՅՑ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է ուղեցույց ներմուծողների համար։ Այն տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող ներմուծման ընթացակարգերի, ներմուծման հետ կապված վճարումների և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը նաև անդրադառնում է առաքման և փոստային ծառայությունների միջոցով ներմուծման խնդիրներին։ Ուղեցույցը պարունակում է նաև գծապատկերներ, որոնք մանրամասնորեն նկարագրում են ներմուծման ընթացակարգերը։ |
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի ոչ գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև ոչ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։ |
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի շրջանակներում Հայաստանի գյուղատնտեսական ապրանքներ արտահանողների համար մշակել է արտահանման ուղեցույց։ Այն տրամադրում է մանրամասն տեղեկատվություն արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող մաքսային ընթացակարգերի և պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ՝ տրամադրելով նաև դրանց ձևանմուշները։ Ուղեցույցը ներկայացնում է նաև գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ Եվրոպական միությունում և Եվրասիական տնտեսական ընկերակցության մաքսային միությունում գործող ընթացակարգերը և պահանջները։ |
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ «Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» (ռուսերեն լեզվով) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։
|
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ «Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID/EDMC) ծրագրի շրջանակներում մշակել է «Ներդրումային Ուղեցույց • Հայաստան 2013» (անգլերեն լեզվով) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար։ Այն նախատեսված է օտարերկրյա ներդրողներին՝ Հայաստանում բիզնես ծավալելու հարցերում ուղղորդելու համար՝ տրամադրելով օգտակար տեղեկատվություն Հայաստանի բիզնեսի կարգավորման դաշտի, ներդրումային միջավայրի, արդյունաբերության, մաքսային համակարգի և այլնի մասին։
|
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՈՒՐ
Գրքում լուսաբանվում են ԱՀԿ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի հիմնահարցեր, պարզաբանվում են մի շարք կոնկրետ հարցեր` ծառայությունների արտահանման խթանման նպատակով։ Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ: |
ԴՈՀԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՐԱԿԱՐԳ
Այս գիրքը լուսաբանում է ԱՀԿ շրջանակներում բանակցությունների ամբողջ ընթացքը, ներկայացված փաստաթղթերը և առաջարկությունները, ներկա պահին ներկայացված նախագծերը, դրանց քննարկումների ընթացքը, ԱՀԿ անդամ երկրների, ինչպես նաև ՀՀ դիրքորոշումները` բանակցվող հարցերի վերաբերյալ։Գիրքը պատրաստվել է Գլոբալ Էս Փի Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ: |