ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

enforce-book ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (հայերեն)

«Գլոբալ Էս Փի Սի»-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (Ի-Դի-Էմ-ՍԻ) շրջանակներում ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների պահանջով իրականացրել է ուսումնասիրություն «Պայմանագրերի կատարման ապահովումը Հայաստանում» թեմայով՝ ՀԲ-ի «Doing Business» ծրագիր կողմից «Պայմանագրերի կատարման ապահովում» ցուցիչի համար մշակված մեթոդաբանության և հարցաշարի հիման վրա։

Այն ներկայացնում է Հայաստանում առևտրային բնույթ կրող պայմանագրերի կատարման վերաբերյալ ներկա օրենսդրությունը և պրակտիկան, ներառյալ պայմանագրի խախտման հետևանքով ծագած վեճը քննող իրավասու դատարանները, դատարան դիմելը, դատավարության ընթացակարգը և տևողությունը, դատական ակտի հարկադիր կատարման կարգը և տևողությունը և այլն:

Զեկույցն արժանացել է ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների համապատասխան պատասխանատուների դրական գնահատականներին:

Ներբեռնել

 


 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (անգլերեն և ռուսերեն)

Գլոբալ Էս Փի Սի-ն ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ թողարկել է «Ազատ տնտեսական գոտիները Հայաստանի Հանրապետությունում» տեղեկատվական ձեռնարկը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով: Ձեռնարկը ներկայացնում է տեղեկատվություն Հայաստանի Ազատ տնտեսական գոտիների կազմակերպման, շահագործման և գործող ԱՏԳ-ի պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Ազատ տնտեսական գոտիներին առնչվող ՀՀ օրենսդրությունը: Ձեռնարկը արժանացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան պատասխանատուների դրական գնահատականների:

Ներբեռնել

 


 

OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (անգլերեն և հայերեն)

«Oտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխայի որդեգրումը» հետազոտության նպատակն է որդեգրման գործընթացը կարգավորող օրենսդրության, որդեգրման ընթացակարգերի, որդեգրողների և գործընթացին ներգրավված պետական մարմինների իրավունքների, իրավասությունեերի և պարտականությունների ներկայացումը։


Հետազոտությունը նաև որդեգրման գործընթացում պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկատվության աղբյուր է։

Ներբեռնել

 


 

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ (անգլերեն)

Սույն շուկայագիտական հետազոտության նպատակն է տրամադրել Հայ դեղարտադրողի ընթացիկ արտահանման հնարավորությունների շուրջ հիմնավոր տեղեկատվություն, մշակել արտահանման բարելավված ռազմավարություններ մասնակից ընկերությունների համար, բացահայտել արտահանման պոտենցիալ հնարավորություններ և բարելավել հայ արտադրողների մրցակցային հնարավորություններն արտահանվող շուկաներում:

Գնահատմումն անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրի արտահանման իրական մասնաբաժնի, վերջին տարիներին հաջողությամբ ի կատար ածված արտադրանք-շուկա համադրության և արտահանող ընկերությունների շուկայավարման գործիքների վերաբերյալ պատկերացում կազմելու համար:

Ներբեռնել

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ (անգլերեն)

Սույն հետազոտության նպատակն է գյուղատնտեսական արտահանման հարցում Հայաստանի հնարավորությունների զարգացման համար առաջարկների ձևակերպումը՝ լավագույն արդյունքների հասած երկրների՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Կոլումբիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կենիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Հարավային Աֆրիկայի և Թայլանդի փորձը առավել արդյունավետ օգտագործելու վերաբերյալ: Հետազոտությունը տալիս է Հայաստանի գյուղատնտեսական հատվածի ամբողջական նկարագրությունը, հատկորոշում նրա ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև մշակում առաջարկներ և զարգացման ռազմավարություն` տվյալ չափանիշների հիման վրա:

Ներբեռնել

 


 

ԱՅԼ ՏԵՍԱԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԱՍԻՆ (հայերեն)

Այս հետազոտությունը լուսաբանում է ԱՄՆ-ի 2008թ. ֆինանսական ճգնաժամի շուրջ պտտվող վարկածները: Ուսումնասիրելով հրապարակային տեղեկատվություններ և վերլուծելով փաստեր՝ այն ներկայացնում է ճգնաժամի նախադրյալների հիմնավորվածության աստիճանը և ծանոթացնում ընթերցողին այլ տեսակետ ֆինանսական շուկայում տիրող իրական դրությանը:

Ներբեռնել

 


 

ՀՀ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Այս հետազոտությունում ներկայացված է «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետանդամակցային պարտավորությունների իրականացման 2008թ. ծրագրի» շրջանակներում անցկացված Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայնագրերի կիրառելիության տեսանկյունից ՀՀ ինստիտուցիոնալ համակարգի ուսումնասիրությունը: Հետազոտությունում նաև տրվում են անհրաժեշտ եզրակացություններ ու առկա թերացումների հաղթահարման առաջարկներ։

Ներբեռնել

 


 

ՀՀ ԱՀԿ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Շուրջ 8 տարվա ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ԱՀԿ ծանուցման գործակալությունը հանդիսացել է Հայաստանի Հանրապետությունում համաձայնագրերի պահանջների, մասնավորապես ծանուցման պահանջների կիրառման հիմնական պատասխանատու մարմին:

Ուսումնասիրությունն անդրադառնում է գործակալության առաքելությանը, կատարած աշխատանքին, այդ աշխատանքի ընթացքում ունեցած դժվարություններին ու խնդիրներին և տալիս է ծագած խնդիրների լուծման տարբերակներ` հետագայում դրանցից խուսափելու նպատակով, ինչպես նաև ներկայացնում է գործակալության աշխատակազմի որակավորման ստուգման արդյունքները:

Ներբեռնել

 


 

ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈՀԱՅԻ ՓՈՒԼԻ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Ուսումնասիրության մեջ, ըստ Դոհայի փուլի հիմնական ոլորտների, ներկայացված են Դոհայի հռչակագրով տրված լիազորությունները, բանակցությունների հիմնական խնդիրները, բանակցությունների զարգացումներն ու ընթացիկ իրավիճակը, առանձին երկրների և երկրների խմբերի կողմից ներկայացված հիմնական առաջարկները, զարգացող երկրներին հետաքրքրող խնդիրներն ու բանակցություններից ակնկալվող օգուտները։ Իրականացվել է բանակցությունների սեղանին դրված բանակցային փաստաթղթերի նախագծերի հիմնադրույթների ներկայացում և վերլուծություն։

Ուսումնասիրությունը անդրադառնում է նաև բանակցային գործընթացում Հայաստանի Հանրապետության ներկայացրած առաջարկություններին և բանակցային փաստաթղթերում ներառված Հայաստանի Հանրապետությանն առնչվող դրույթներին։

Ներբեռնել

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԵՎ ԱՀԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (հայերեն)

Այս հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական դաշտը կարգավորող մի շարք օրենքների համապատասխանությունը Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համաձայնագրերի հետ։ Քննարկման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքների համապատասխանությունը թե ԱՀԿ սկզբունքների, թե դրա համաձայնագրերի հետ, վեր են հանվել առկա հակասություններն ու անճշտությունները:

Ներբեռնել

 


 

ԱՀԿ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ԳՆԱՀԱՏՈՒՄ) (հայերեն)

Ուսումնասիրությունը անդրադառնում է ԱՀԿ անդամակցությամբ Հայաստանի Հանրապետության հետանդամակցային փուլում ստանձնած պարտավորություններին և դրանց իրականացմանը: Ուսումնասիրությունը նկարագրում է մի շարք ոլորտներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները և արդեն կատարված կամ մոտակա շրջանում կատարվելիք փոփոխությունները։

Ներբեռնել

 


 

ՀՀ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (անգլերեն)

«ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի» նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության համար տեղեկատվական տեխնոլոգիաների հզոր ոլորտ զարգացնելու և Հայաստանում կենսունակ Էլ-հասարակություն ստեղծելու՝ դրա ռազմավարական նպատակներին աջակցելու համար: Այն ներառում է ՏՏ արդյունաբերության զարգացման գլխավոր նպատակների և դրանց հասնելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրերի նկարագրությունը:

Ներբեռնել

 


 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ (ՏՏ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՆԻՇԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒՄ՝ ԿԼԱՍՏԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ (անգլերեն)

Այս հետազոտությունն ուսումնասիրում և համեմատում է Հայաստանի ՏՏ ոլորտի քաղաքականությունը տվյալ ոլորտի հենանիշ երկրների լավագույն փորձի հետ։ Որպես հենանիշային հետազոտության արդյունք՝ Գլոբալ Էս Փի Սի-ն մշակել է ոլորտի զարգացման մի շարք նոր մոտեցումներ՝ հայկական կառավարության և ՏՏ կլաստերի շահագրգիռ կազմակերպությունների քննարկմանը ներկայացնելու համար։ Հետազոտությունը տրամադրում է ՏՏ ոլորտում հաջողություն արձանագրած երկրների յուրահատուկ փաստեր կոնկրետ օրինակի վրա, ինչպես նաև առաջարկում է մի շարք լուծումներ, որոնք կարող են շահագրգիռ անձանց կողմից ընդունվել և կյանքի կոչվել՝ երկրի առանձնահատկություններն ուսումնասիրելու և դրանք հաշվի առնելու դեպքում։

Ներբեռնել

 


ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008