ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գլոբալ Էս Փի Սի-ի Ռազմավարական Վերլուծության բաժինն իր հաճախորդներին տրամադրում է ռազմավարական վերլուծություն, ներառյալ քաղաքական զեկույցներ և երկրի ռիսկի գնահատում: Մենք չենք սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության խորը վերլուծությամբ և գնահատումով: Ավելին, մենք առաջարկում ենք տարածաշրջանի իրավիճակի գնահատման բացառիկ մոտեցում, որն անհրաժեշտ նախապայման է տեղեկացված բիզնեսի և ներդրումային որոշումներ կայացնելու համար: Մեր ռազմավարական ծառայությունները ներառում են բացառիկ ապրանքներ. տնտեսության, քաղաքական և ռազմական անվտանգության ոլորտների միտումների ու կարևորագույն իրադարձությունների վերլուծություններ:
Գիտակցելով, որ տեղեկատվությունն ու գիտելիքներն անհրաժեշտ են և՛ անհատական ներդրողներին, և՛ միջազգային կազմակերպություններին հուսալի որոշումներ կայացնելու համար, մենք տրամադրում ենք ուսումնական ծառայությունների լայն տեսականի,որոնք ուղղված են սպասարկելու մեր հաճախորդներին, առաջարկելով անհրաժեշտ փորձ և գիտելիքներ, որոնք ունեն կարևոր նշանակություն մրցակցային առավելություն ձեռք բերելու հարցում: