ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2010


Նոյեմբեր 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն կազմակերպել է նոյեմբերի 16-ին, Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում անցկացված Հայաստանի դեղագործության մրցունակության 3-րդ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են առողջապահության և դեղագործության ոլորտների պետական և մասնավոր հատվածների, միջազգային և դոնոր կազմակերպությունների 150-ից ավելի ղեկավարներ ու մասնագետներ Հայաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից և Հնդկաստանից։



Նոյեմբեր 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն նոյեմբերի 16-ին, Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպել է «Ֆարմա Էքսպո 2010 Հայաստան» դեղագործական միջազգային առաջին ցուցահանդեսը։ Մեծ հաջողությամբ անցկացված ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության անդամ 8 և հնդկական 3 ընկերություններ։ Ինչպես Միության անդամ, այնպես էլ հնդկական Intertech Equiptechnologies Pvt. Ltd, HAV Engineers & Services և Fabtech Tehcnology ընկերությունները ձեռք են բերել համագործակցություն ծավալելու վերաբերյալ բազմաթիվ նախնական պայմանավորվածություններ։



Հոկտեմբեր 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության «Ճանաչենք հայրենական դեղարտադրությունը» քարոզարշավի աշխատանքներին։ 2010-ի մայիսի 25-ին մեկնարկած քարոզարշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկության մակարդակը և վստահությունը հայրենական դեղ արտադրողների նկատմամբ: Նշված ճանաչողական քարոզարշավի շրջանակներում Գլոբալ էս Փի Սի-ի աջակցությամբ անցկացվել են երկու շնորհանդես-միջոցառումներ Գյումրիում և Վանաձորում, սեմինարներ, մասնագիտական դասախոսություններ, դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» հանդիպում, բարեգործական ակցիաներ, մամուլի ասուլիսներ, պատրաստվել են դեղագործության ոլորտը լուսաբանող հեռուստահաղորդումներ, տպագրվել են հարցազրույցներ և հոդվածներ։



Հոկտեմբեր 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն այս տարի ևս շարունակել է մնալ Համաշխարհային բանկի (ՀԲ) Doing Business նախագծի ամենաակտիվ տեղական գործակալը Հայաստանում։ Տարեկան կտրվածքով իրականացվող այդ նախագծի շրջանակներում անցկացվող հարցումներին ամեն տարի մասնակցում է ընկերության 9 մասնագետ, որը ամենաբարձր ցուցանիշն է հայաստանյան կազմակերպությունների շրջանում։ Ընդ որում, Գլոբալ Էս Փի Սի-ի մասնագետները նշված հարցումներին մասնակցում են 2006 թվականից։



Սեպտեմբեր 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն հայտնի ամերիկյան «Այս Գլայդերս» ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է «Այս Գլայդերս»-ի բրենդինգը, մշակվել են պատկերանշանը և նշանաբանը։ Բացի այդ, Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է «Այս Գլայդերս»-ի համացանցային կայքի (www.icegliders.com), մշակումը, ձևավորումը, նյութերի պատրաստումը և տեղադրումը։ Տրամադրված մարքեթինգային ծառայությունները ներառել են նաև «Այս Գլայդերս»-ի կայքի առաջխաղացման աշխատանքները համացանցում։



Օգոստոս 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն ճանաչված ամերիկյան «Տրեք Ամերիկա»ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է «Տրեք Ամերիկա»-ի բրենդինգը, մշակվել են պատկերանշանը և նշանաբանը։ Տրամադրված մարքեթինգային ծառայությունները ներառել են նաև «Տրեք Ամերիկա»-ի ապրանքատեսակների և ծառայությունների առաջխաղացման աշխատանքները տարբեր երկրներում։



Հուլիս 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն իրականացրել է բեռնատարների արտադրության շվեդական Volvo Trucks ընկերության հետ համագործակցության հաստատման գործընթացը՝ իր հայաստանյան հաճախորդներից մեկի համար։ Գլոբալ Էս Փի Սի-ին վարել է բանակցություններ Volvo Trucks-ի հետ, ինչի շնորհիվ հիմնվել է շվեդական ընկերության պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում, ընկերության արտադրանքի վաճառքի և սպասարկման տարածաշրջանային կենտրոնը։ Մինչ գործընթացի նախաձեռնումը Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է համապատասխան շուկաների հետազոտություն։



Հունիս 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն իրականացրել է գերմանական Bernard Krone GmbH ընկերության տարածաշրջան մուտքի նախապատրաստական աշխատանքները, որոնց արդյունքում Գլոբալ Էս Փի Սի-ի հաճախորդ հայկական ընկերություններից մեկը դարձել է բեռնատարների կիսակցորդներ արտադրող Krone-ի վաճառքի գծով ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում, ինչպես նաև ստացել է Krone մակնիշի կիսակցորդներ արտադրելու իրավունք։ Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է նաև շուկայական հետազոտություն։



Մայիս 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն Հայաստանի դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ներմուծման ու դեղատնային ոլորտներում առաջատար Տոնուս-Լես ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է Տոնուս-Լես-ի բրենդինգը, մշակվել են պատկերանշանը և նշանաբանը։ Բացի այդ, Գլոբալ Էս Փի Սի-ն կատարել է Տոնուս-Լես-ի համացանցային կայքի (www.tonus-les.am, www.tonusles.am), մշակումը, ձևավորումը, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նյութերի պատրաստումը և տեղադրումը։ Տրամադրված մարքեթինգային ծառայությունները ներառել են նաև Տոնուս-Լես-ի ծառայությունների առաջխաղացման աշխատանքները։



Ապրիլ 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն իրականացրել է ԱրարատՖրուտ բրենդի առաջխաղացման հետ կապված մարքեթինգային և հանրային կապերի ոլորտի ծառայությունների փաթեթ։ Այն ներառել է ԱրարատՖրութ-ի համացանցային կայքի (www.araratfruit.am) մշակումը, ձևավորումը, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նյութերի պատրաստումը և տեղադրումը։ Բացի այդ, կատարվել է ԱրարատՖրութ-ի բրենդինգը, մշակվել են պատկերանշանը և նշանաբանը, մշակվել և տպագրության են պատրաստվել բրենդի արտադրատեսակների պիտակները։



Մարտ 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն Հայաստանի միջազգային բեռնափոխադրումների շուկայի առաջատար Սպայկա ընկերությանը մատուցել է մարքեթինգային ծառայությունների փաթեթ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից իրականացվել է Սպայկա-ի համացանցային նոր կայքի (www.spayka.am) մշակումը, ձևավորումը, երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) նյութերի պատրաստումը և տեղադրումը։ Տրամադրված մարքեթինգային ծառայությունները ներառել են նաև Սպայկա-ի տարբեր արտադրատեսակների և ծառայությունների առաջխաղացման աշխատանքները Հայաստանում, ԱՊՀ երկրների ու եվրոպական շուկաներում։



Փետրվար 2010

Գլոբալ Էս Փի Սի-ն ցանցային մարքեթինգի ոլորտում մասնագիտացված թայլանդական Քուեստ Նեթ ընկերությանը (Quest Net) մատուցել է իրավաբանական և հետազոտական ծառայություններ։ Գլոբալ Էս Փի Սի-ի կողմից նշված ընկերության համար իրականացվել են ցանցային մարքեթինգի ոլորտի շուկայական և օրենսդրական դաշտի հետազոտություններ։

Հետ

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008