ՄԵՐ ՄԱՍԻՆ
Գլոբալ Էս Փի Սի-ն մասնագիտացված ծառայություններ տրամադրող ընկերություն է, որն իր հաճախորդներին է առաջարկում բարձր որակի իրավաբանական, բիզնես և ֆինանսական խորհրդատվության ամբողջական ցանկ:
Հիմնադրման օրվանից (2001 թվական) ի վեր ընկերությունն իր առջև նպատակ դրեց հաճախորդներին սպասարկել միջազգային բարձր չափանիշներին համապատասխան:
Բացի իրավաբանական, բիզնես խորհրդատվության և հետազոտական - վերլուծական ծառայություններից, Գլոբալ Էս Փի Սի-ն խորհրդատվություն է տրամադրում նաև զարգացող երկրների տնտեսության, մակրոէկոնոմիկայի, հարկաբյուջետային և սոցիալական քաղաքականության և պետական ոլորտի կառավարման, ֆինանսական և բանկային, գործարար և ներդրումային միջավայրի, մարքեթինգի ոլորտներում, ինչպես նաև աջակցում է իր հաճախորդներին գործարար կապեր հաստատել Հայաստանում և արտերկրում։
Գլոբալ Էս Փի Սի-ն ուղղորդում և խորհրդատվություն է տրամադրում նաև պետական կառավարման մարմիններին և միջազգային կազմակերպություններին, հասարակական և բարեգործական ընկերություններին, ինչպես նաև մասնավոր ընկերություններին և անհատներին՝ ուղղորդվելով նրանց պահանջներն առավելագույնս բավարարելու առաջնային սկզբունքով:
Մենք հպարտ ենք նաև համագործակցել Սփյուռքի մեր գործընկերների հետ և տրամադրել նրանց մեր ծառայությունները ոչ միայն հայերեն, այլև օտար լեզուներով:
Մեր ընկերությունը վստահելի խորհրդատու է, որն առավելագույնս աջակցում է իր գործընկերներին և հաճախորդներին զարգացման և հաջողության հասնելու ճանապարհին:
Մեր փիլիսոփայությունը գործարար աշխարհը պատկանում է մրցունակ, փոփոխություններին արագորեն հարմարվող, լսել և սովորել ձգտող ընկերություններին, որոնք ընտրել են շարունակական առաջընթացի ճանապարհը:
Մեր առաքելությունն է տրամադրել բարձրորակ, մատչելի, արդյունավետ, գործնական և նորարարական լուծումներ:
Մեր աշխատակիցները բարձր որակավորում ունեցող, բացառիկ ունակություններով, ինչպես նաև փորձով և ստեղծագործական մտքով օժտված տեղական և արտերկրյա մասնագետներ են: Մեր կազմակերպության խորհրդատուներն ունեն և´ հայրենական, և´ միջազգային բարձրագույն կրթություն, ինչպես նաև տիրապետում են օտար լեզուներին:
Մեր ձգտումն է ոչ միայն բավարարել հաճախորդների զուտ գործարար և իրավական պահանջները, այլև բացահայտել հնարավորություններ և մեր հաճախորդին առաջարկել լավագույն լուծումներ` հաջողության հասնելու համար:
Մեր հաճախորդներն ակնկալում են և արժանի են լավագույնին: Մենք գիտենք, թե ինչպես է մտածում հաճախորդը և հասկանում ենք նրա նպատակները: Համոզված ենք` մեր նպատակները համընկնում են, այն է` կառուցել երկարաժամկետ, շարունակական և փոխշահավետ հարաբերություններ միմյանց հետ: