ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - 2014

ՆՈՅԵՄԲԵՐ 2014

db news

Գլոբալ Էս Փի Սի ընկերության կողմից ավարտվել են www.doingbusiness.am կայքի պատրաստման և ձևավորման աշխատանքները։

Գլոբալ Էս Փի Սի-ն, ձգտելով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը, սույն կայքի միջոցով ոչ միայն առաջարկում է ծանոթանալ Համաշխարհային Բանկի «Doing Business» ծրագիր կողմից հրապարակվող ամենամյա զեկույցի Հայաստանին առնչվող ցուցանիշներին, այլև ներկայացնում է Հայաստանի ներդրումային միջավայրը և ընկերության կողմից կատարված աշխատանքները։

Գլոբալ Էս Փի Սի-ն մատուցում է նաև մասնագիտացված ծառայություններ և ուսումնասիրություններ «Doing Business» ծրագրի կողմից համապատասխան ցուցիչների համար մշակված մեթոդաբանության և հարցաշարի շրջանակներում։

 


ՀՈԿՏԵՄԲԵՐ 2014

globalspc-iso

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությանը շնորհվեց գործարար և իրավաբանական խորհրդատվության ոլորտում որակի կառավարման համակարգի՝ միջազգային ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության հավաստագիր։ Ստանդարտին համապատասխանության աուդիտի աշխատանքները և հավաստագրումը կատարել է ավստրալական Absolute Quality Certification Pvt. Ltd. ընկերությունը, որը հավատարմագրված է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հավատարմագրման միացյալ համակարգում։«Գլոբալ Էս Փի Սի»-ն Հայաստանում գործարար և իրավաբանական խորհրդատվության ոլորտի առաջին ընկերությունն է, որ հավաստագրել է իր որակի կառավարման համակարգը։

 


ՍԵՊՏԵՄԲԵՐ 2014

pharmaceutical-guide-2014

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ  մշակել է «Դեղագործության ուղեցույց. Հայաստան 2014»-ը։ Այն տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում գործող դեղագործական և երկիր դեղ ներմուծող ընկերությունների, արտերկրի դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունների մասին։ Ուղեցույցն սպառիչ ներկայացնում է հանրապետության դեղերի շուկայի միտումները՝ արտադրության, արտահանման և ներմուծման շարժի տեսանկյունից, ինչպես նաև ոլորտի կրթական հաստատությունները։

 

 


ՕԳՈՍՏՈՍ 2014

food-processing-guide-2014

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (Ի-Դի-Էմ-Սի) ծրագրի աջակցությամբ մշակել է  «Վերամշակված սննդի ուղեցույց. Հայաստան 2014»-ը։ Այն տեղեկատվություն է տրամադրում Հայաստանում այդ ոլորտի ներկա վիճակի, զարգացման միտումների, սննդի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների վերաբերյալ։ Ուղեցույցը ներառում է տեղեկություններ Հայաստանում վերամշակված սննդի արտահանման հնարավորությունների և ուղղությունների մասին։

 

 

 


ՀՈՒԼԻՍ 2014

daf

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է բեռնատարների արտադրության նիդերլանդական  DAF Trucks NV ընկերության հետ համագործակցության հաստատման գործընթացը՝ իր հայաստանյան հաճախորդներից մեկի համար։ «Գլոբալ Էս Փի Սի»-ն վարել է բանակցություններ DAF Trucks NV-ի հետ, ինչի շնորհիվ հայաստանյան ընկերությունն ստացել է Հայաստանում DAF Trucks NV-ի դիսստրիբյուտորի կարգավիճակ։ Մինչ գործընթացի նախաձեռնումը «Գլոբալ Էս Փի Սի»-ն կատարել է համապատասխան շուկաների հետազոտություն։

 


ՀՈՒՆԻՍ 2014

schmitz-cargobull-ag

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իր հաճախորդ հայաստանյան ընկերություններից մեկի համար իրականացրել է բեռնատարների կցորդներ արտադրող գերմանական Schmitz Cargobull AG ընկերության հետ համագործակցության հաստատման աշխատանքներ։ «Գլոբալ Էս Փի Սի»-ի՝ Schmitz Cargobull AG-ի հետ վարած բանակցությունների արդյունքում՝ հայաստանյան ընկերությունը դարձել է Schmitz Cargobull AG-ի արտադրանքի դիստրիբյուտորը Հայաստանում։ Համագործակցության հաստատման գործընթացին նախորդել է համապատասխան շուկաների «Գլոբալ Էս Փի Սի»-ի կողմից կատարված հետազոտությունը։

 


ՄԱՅԻՍ 2014

consumer-protection

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է «Սպառողների իրավունքները և անբարեխիղճ առևտրային փորձը ժամանակակից իրավունքի շրջանակներում։ (ԵՄ և ՀՀ օրենսդրությունների համեմատական վերլուծություն)»-ը, որը կազմվել է սպառողների իրավունքների մասին  Հայաստանի Հանրապետության  և Եվրոպական Միության իրավունքի վերլուծական ուսումնասիրության միջոցով։ Վերլուծությունում ներկայացվում են սպառող-վաճառող հարաբերություններում ծագող բազմազան ասպեկտների կարգավորման հիմնահարցերը՝ ՀՀ և ԵՄ օրենքների և այլ իրավական ակտերի ուսումնասիրության և համեմատական անալիզի մեթոդների կիրառմամբ։ Վերլուծության նպատակն է  նպաստել Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրության բարելավմանը՝ որպես հիմք օգտագործելով ԵՄ լավագույն փորձը։

 

 


ԱՊՐԻԼ 2014

wine

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է գինիների Հայաստանի շուկայի հետազոտություն։ Այն տրամադրում է սպառիչ տեղեկատվություն գինու սորտերի խաղողի մթերման շրջանների և ծավալների, արտադրվող գինու տեսականու և ծավալների, ինչպես նաև արտադրող  ընկերությունների և գինու ոլորտը կարգավորող օրենսդրության մասին։ Հետազոտությունն ներկայացնում է Հայաստանում գինու շուկայում սպառման, արտահանման և ներմուծման դինամիկան, ինչպես նաև արտահանման խթանման անհրաժեշտ հնարավոր միջոցները, հայկական գինու արտահանման ուղղությունները, դրանց և ծավալների ընդլայնման հնարավորությունները։

 


ՄԱՐՏ 2014

doing-business

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն, այս տարի ևս, որպես Համաշխարհային բանկի Doing Business նախագծի ամենաակտիվ տեղական գործակալը Հայաստանում, շարունակել է համագործակցությունը նախագծի շրջանակներում։ Ընկերությունը շարունակում է մնալ հայաստանյան կազմակերպությունների շրջանում առաջատարը տարեկան կտրվածքով իրականացվող այդ նախագծի շրջանակներում անցկացվող հարցումներում մասնակից մասնագետների թվով։ 

Doing Business-ի շրջանակներում նշված հարցումներին մասնակցելով 2006 թվականից՝ «Գլոբալ Էս Փի Սի»-ն իրականացրել է նաև Doing Business-ի 11 ցուցիչների Հայաստանում կատարմանը վերաբերող թեմաներով ուսումնասիրություններ։

 

 


ՓԵՏՐՎԱՐ 2014

textile

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է տեքստիլի, տրիկոտաժի և կոշիկի Հայաստանի շուկաների հետազոտություն։ Այն պարունակում է սպառիչ տեղեկատվություն Հայաստանում սկսած հնագույն ժամանակներից այդ ոլորտների զարգացման պատմության, ներկա վիճակի մասին։ Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանում տեքստիլի, տրիկոտաժի և կոշիկի արտադրության ոլորտի գործարար միջավայրը և կարգավորումները, մասնավորապես, որակի ապահովման օրենսդրությունը, աշխատուժով ապահովման հնարավորությունները, արտադրվող տեսականին, ներմուծման և արտահանման ուղղությունները և ռեժիմները։ Հետազոտությամբ տեղեկատվություն է տրամադրվում տեքստիլի, տրիկոտաժի և կոշիկի արտադրության ոլորտում գործող հիմնական ընկերությունների, ներդրումային միջավայրի և մրցունակության բարձրացման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնակությունների ստեղծման և զարգացման հնարավորությունների մասին։

 


ՀՈՒՆՎԱՐ 2014

herbs

«Գլոբալ Էս Փի Սի» ընկերությունն իրականացրել է Հայաստանի դեղաբույսերի արտադրության շուկայի հետազոտություն, որում ներկայացրել է դեղաբույսերի արտադրության հիմնական շրջանները, դրանց մշակմամբ և փաթեթավորմամբ զբաղվող ընկերությունները։ Հետազոտությունը ներկայացնում է դեղաբույսերի ներքին շուկայի զարգացման միտումներն, ինչպես նաև արտահանման խոչընդոտները, հնարավորությունները և ուղղությունները։

 

 

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008