ՕՐԳԱՆԱԿԱՆ/ՖԵՅՐՎԱՅԼԴ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ

Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացումը դա մի ընթացակարգ է, որը հաստատում է, որ ապրանքները  համապատասխանում են որոշակի ստանդարտների։ Օրգանական/ Ֆեյրվայլդ արտադրանքների դեպքում, դա առաջին հերթին հաստատում է, որ ապրանքները արտադրվել են համաձայն ընդունված Օրգանական ստանդարտներին։ Հիմնականում, աշխարհի բոլոր խոշոր օրգանական շուկաները՝ ինչպես Հնդկաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն, և Ճապոնիան, մշակել են իրենց սեփական Օրգանական ստանդարտները։

 

Օրգանական պարունակության տոկոսներով վաճառվող բոլոր նյութերի լաբարատոր թեսթի հաշվետվությունները պետք է մատչելի լինեն։ Այն սննդամթերքը, որը պիտակավորված է որպես 100% օրգանական/Ֆեյրվայլդ նշանակում է, որ նյութերի, բաղադրիչների, օժանդակ միջոցների, սննդային հավելումների 100%-ը սերտիֆիկացված են որպես օրգանական։ Առավել հաճախ այդ մթերքները սերտիֆիկացված թարմ օրգանական մրգեր և բանջարեղեն են, կամ արտադրանքներ, որոնք պարունակում են շատ քիչ բաղադրիչներ (նմանատիպ բոլոր արտադրանքները սերտիֆիկացված են որպես օրգանական/Ֆեյրվայլդ)։ Օրգանական նշանակում է, որ բաղադրիչների 95-100%-ը օրգանական են։ Հորիզոն օրգանականի բոլոր արտադրանքները պիտակավորված են այս կերպ։ ՕՐԳԱՆԱԿԱՆ կնիքը կարող են օգտագործել միայն այն սննդանթերքի տեսակները, որոնք համապատասխանում են  վերը նշված բոլոր պայմաններին։ Սննդամթերքը որը պիտակավորված է որպես «Պատրաստված է օրգանական բաղադրամասերով» պարունակում են 70-94% օրգանական բաղադրիչներ, և չի կարող կիրառել «ՕՐԳԱՆԱԿԱՆ» կնիքը։


Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացման առավելությունները

Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացումը օգնում է վստահության մցնել սպառողների և գյուղացիների միջև։ «Օրգանական/Ֆեյրվայլդ» սերտիֆիկացման նշանը հաստատված օրգանականը/Ֆեյրվայլդ և պայմանական սննդամթերքից տարբերելու միակ միջոց է։ Պիտակները և սերտիֆիկացման նշանները օգնում են սպառողին հեշտությամբ ճանաչել վստահության արժանի օրգանական/Ֆեյրվայլդ արտադրանքները։ Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացումը և լոգոն կարևոր մարքեթինգային գործիքներ են։ Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացումը օգնում է համեմատաբար ավելի լավ գնի հասնելուն։


Ինչպես ստանալ Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացում

 

Գյուղատնտեսություն

Հողի լավ որակի ապահովումը օրգանականի հիմքն է: Ագարակների հողը առնվազն երեք տարի պետք է մաքուր լինի արգելված նյութերից, նախքան մշակաբույսերի բերքահավաքը, որոնք հետագայում պիտակավորվելու են որպես օրգանական։ Ազգային օրգանական ծրագիրը (ԱՕԾ) խրախուսում է ֆերմերներին՝ բարելավել հողի բերրիությունը և մշակաբույսերի հերթագայությունը, բերքի արտադրողականությունը և հիվանդությունների դիմադրությունը բնական կերպով ավելացնելու համար։

 

Բերքահավաք

Օրգանական բերքը հավաքվում, կտրտվում, և մաքրվում է դաշտում։ Օրգանական ամբողջականությունը ապահովելու համար այդ գործողությունների սերտիֆիկացումը անհրաժեշտ է։ Բերքահավաքի և վերամշակման սարքավորումները, պետք է մաքրված և ախտահանված լինեն, համապատասխան ԱՕԾ-ի պահանջներին։

 

Փաթեթավորում

Փաթեթավորումը կարող է տեղի ունենալ դաշտում, հաստատությունում կամ այտեղ, որտեղ արտադրանքը մաքրվում, պահածոյացվում կամ փաթեթավորվում և պիտակավորվում է, տրվում է անունը կամ նույնականացման համարը, ինչպիսիք են արտադրանքի ունիվերսալ կոդը (UPC)։ Օրգանական արտադրանքները հաստատում են, որ օրգանական ամբողջականությունը պահպանվել է փաթեթավորման գործնթացի ընթացքում։

 

Վերամշակումը

Օրգանական բերքը հետագայում կարող է մշակվել այլ օրգանական բերքերի կամ համեմունքների հետ։ Արտադրանքի օրգանական ամբողջականության պահպանումը երաշխավորելու համար, Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի կողմից լիազորված սերտիֆիկացնող գործակալը՝ այսպես կոչված ՍԵՐՏԻՖԻԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ, պետք է հսկի այս գործընթացները որպեսզի երաշխավորի որ նրանք գործում են ԱՕԾ-ին համաձայն և սերտիֆիկացնում են իրենց համապատասխանությունը։

 

Պիտակավորում

Պիտակավորումը Ազգային օրգանական ծրագրի (NOP) շատ կարևոր և բարդ բաժին է։ Կապված նրանից թե ինչպես են գյուղատնտեսական աարտադրանքները արտադրվել, մշակվել և միաձուլվել այլ բաղադրամասերի հետ, որոշվում է դրանց օրգանական պիտակավորումը։ 100% օրգանականը հավասար է 100% օրգանական բաղադրամսերի իսկ օժանդակ մշակման ենթարկված օրգանականը հավասար է առնվազն 95% օրգանական ձևով արտադրված բաղադրամասերի, օրգանական բաղադրամասերից պատրաստված թույլատրված բաղադրիչների Ազգային ցանկի մնացած տոկոսը հավասար է թույլատրված տոկոսային բաղադրամասերով օրգանական տարողության 70%-ից ոչ պակասը։

 

Առաքում

Արտադրանքները առաքվում են բաժանողներին կամ մանրածախ առևտրով զբաղվող խանութներին։ Շարունակական օրգանական ամբողջությունը ապահովելու համար ապրանքները պետք է պաշտպանվեն ոչ օրգանական ապրանքներից աղտոտումից։ Նախքան բեռնումն ու բեռնաթափումը, առաքման գործընթացների համար հաստատվում են այն բեռնատար մեքենաները, որոնք պահպանում են այս ամբողջությունը, ինչպես օրինակ օրգանական և ոչ օրգանական ապրանքների խառնվելը և անթափանց փաթեթավորումը։

 

Տեղաբաշխում

Արտադրանքը հավաքում է ֆերմաներից, մշակողներից կամ այլ բաշխողներից դեպի մեկ կենտրոնական վայր, որպեսզի տեղաբաշխվի։ Եթե օրգանական ապրանքները վերափաթեթավորված են, հնարավոր է ավելի փոքր չափսերով, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ  պետք է հաստատած լինի, որ օրգանական ամբողջությունը պահպանված է։

 

Փոխադրում

Ինչպես առաքման դեպքում այս դեպքում ևս պետք է հատուկ հարմարություններ ապահովվեն, որպեսզի  օրգանական ապրանքները պահպանեն աղտոտումից։ Մանրածախ սպառողները կարող են ուշադրություն դարձնել Միացյալ Նահանգների գյուղդեպարտամենտի օրգանական արտադրանքների կնիքին և սերտիֆիկացման նշանին, ինչպես օրինակ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ նշանի ներկայությանը, որպեսզի ապահովվեն, որ օրգանական արտադրանքի մատակարարման ամբողջական շղթայի յուրաքանչյուր քայլ համապատասխանում է ԱՕԾ-ի  ցուցումներին։


Ինչ ենք մենք առաջարկում օրգանական ստանդարտների եվ սերտիֆիկացման ոլորտի համար

 

Մենք տրամադրում են հավասարը չունեցող փորձաքնություն և տեխնիկական որակավորում՝ երաշխավորելով, որ ձեր Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացման ծրագիրը ավելացնում է ձեր կազմակերպության արժեքը։

 

Մենք Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացման աուդիտի ընթացքում տրամադրում ենք խորհրդատվության ծառայություններ, վերապատրաստում, ներքին աուդիտ, աուդիտի նախնական գնահատումներ և օժակցություներ։

 

Մենք մեր հաճախորդներին տեղայնաբար մեր գլոբալ գիտելիքներն ենք առաջարկում լավագույն արդյունքներին հացնելու համար և մասնակցում ենք նրանց ստանդարտիզացման, համապատասխանության, աճի, հաջողության և շարունակական բարելավումների ընթացքին։

 

Դիմեք մեզ հենց հիմա ձեր կազմակերպության առավել արդյունավետ և որակյալ օրգանական սերտիֆիկացում ստանալու համար, մինչ այդ գիտակցելով, մեր Օրգանական/Ֆեյրվայլդ սերտիֆիկացման իրականացման մեթոդոլոգիայի կիրառմամբ սերտիֆիկացման իրական առավելությունները, որոնք ավելի քիչ ժամանակ են պահանջում, հեշտ են ըմբռնվում և իրականացվում, կենտրոնացված են արդյունքի վրա, սահմանափակված են ժամանակով և ծախսարդյունավետ են։ Ձեռք բերեք ձեր Օրգանական/ Ֆեյրվայլդ սերտիֆիկացումը այժմ մեզ հետ միասին...
ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008