ԾՐԱԳՐԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԻ ՀԵՏ

ԾՐԱԳՐԵՐ - 2009

 

Գլոբալ Էս Փի Սի-ն Սմարթ Սիսթեմս ընկերության հետ համատեղ մշակել է Քաղաքական և խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն - փուլ V (AEPLAC V) ծրագրի www.aeplac.eu ինտերնետային կայքը։ Կայքի մշակման աշխատանքների ընթացքում Գլոբալ Էս Փի Սի-ն տրամադրել է արդյունավետ և կարևոր անհրաժեշտ խորհրդատվություն, այդ թվում` կապված կայքի դիզայնի և բովանդակության հետ։ Մասնագիտական խորհուրդներին զուգահեռ մեր ընկերությունը AEPLAC V-ի անձնակազմի համար կազմակերպել է դասընթացներ` պատրաստված կայքը, վերջինիս հնարավորությունները, նրանում ընդգրկված տվյալների կառավարման էլեկտրոնային համակարգը ներկայացնելու նպատակով, ինչպես նաև մշակել է կայքի օգտագործողի և ադմինիստրատորի ուղեցույցները։


 

Գլոբալ Էս Փի Սի-ն, հանդես գալով որպես Սմարթ Սիսթեմս ընկերության խորհրդատու, իր մասնակցությունն է ունեցել Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի իրականացմանը» ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի կառավարման գործակալության www.pao-armenia.am ինտերնետային կայքի ձևավորման աշխատանքներին։ Կայքի տեսքի և բովանդակության վերաբերյալ մասնագիտական առաջարկություններից բացի, ընկերությունը ՀՀ պետական կառավարման մարմիններում նշանակված համապատասխան անձանց համար անց է կացրել դասընթաց` ներկայացնելով պատրաստված ինտերնետային կայքը, կայքում տեղադրված տեղեկատվության կառավարման էլեկտորանային համակարգը և դրանից օգտվելու ձևերը։


 

2009թ. հոկտեմբերի 21-ին Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը և Սոֆթլայն Ինթերնեյշնլը կազմակերպեցին «Oracle Day» սեմինարը Մարիոթ-Արմենիա հյուրանոցում։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին դասախոսություններ հետևյալ թեմաներով. «Բանկային ՏՏ ներդրումներ և ռազմավարություններ արագ զարգացող երկրներում», «Oracle տեխնոլոգիական լուծումներ բանկային արդյունաբերության համար» և «Oracle ֆինանսական ծառայությունների լուծումներ»։ Սեմինարին մասնակցեցին ֆինանսական ոլորտի բոլոր կազմակերպությունները (բանկեր, վարկային, ապահովագրական, ներդրումային ընկերություններ և այլն)։ Այս իրադարձությանը մասնակցելու համար Հայաստան ժամանեցին Oracle-ի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում` Էդա Ուլուկան, Բոբ Հրոխը, Փիթեր Ֆյուժեսը, Սերգեյ Լանովենկոն, Օլգա Ստարովոյտովան և Վլադիմիր Դեմկինը։


 

Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը պայմանագիր է ստորագրել «Fetida Pharm» դեղատների ցանցի հետ։ Գլոբալ Էս Փի Սի ընկերության մարքեթինգային բաժինը կմշակի կազմակերպության բրենդը և ապրանքանիշը, ինչպես նաև կզբաղվի ընկերության կայքէջի (www.fetida.am) պատրաստմամբ։ Համագործակցության շրջանակներում Գլոբալ Էս Փի Սի-ն կիրականացնի հայաստանյան դեղորայքի շուկայի մարքեթինգային ուսումնասիրություն, որի ընթացքում կկազմակերպվեն թրեյնինգներ/ուսուցումներ և սեմինարներ։


Գլոբալ Էս Փի Սի-ն պայմանագիր է կնքել ամերիկյան «Oracle» կորպորացիայի հետ, որը զբաղվում է կառավարման համակարգերի, տվյալների բազայի գործիքների և ERP համակարգերի մշակմամբ։ Պայմանագրի համաձայն` մեր ընկերությունը կհանդիսանա «Oracle» ընկերության Մարքեթինգային Գործակալը Հայաստանում։ Բացի Հայաստանում ընկերության ապրանքների և ծառայությունների տարածումից, Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը կկազմակերպի սեմինարներ, դասընթացներ (trainings) և PR ակցիաներ։


Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը PR ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր է ստորագրել խոշոր ռուս-բրիտանական համակարգչային ապահովության դիստրիբյուտորական ցանց հանդիսացող հանրաճանաչ «Axoft» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի շրջանակներում Գլոբալ էս Փի Սի-ն նաև կկազմակերպի և կիրականացնի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի պլանավորումը։


Ռուսական հայտնի «Softline International Ltd» ընկերությունը, որը զբաղվում է համակարգչային ծրագրերի արտոնագրված տարբերակների վաճառքով, համագործակցության մասին պայմանագիր է ստորագրել Գլոբալ Էս Փի Սի ընկերության հետ։ Մեր ընկերությունը նշված կազմակերպությանը կտրամադրի իրավաբանական և մարքեթինգային ծառայություններ` Հայաստանում առաջընթացը խթանելու նպատակով։


Գլոբալ Էս Փի Սի–ն ավարտեց ՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանի կենսաբազմազանության Չորրորդ Ազգային Զեկույցի» թարգմանությունը (հայերենից անգլերեն)։ Զեկույցը կոչված է նպաստելու Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի նպատակների (կենսաբազմազանության կորստի ներկայիս տեմպերի կրճատում) իրականացման գնահատմանը և աջակցելու դրանց իրականացմանը։ Մեր թարգմանչական բաժինը կատարել է կենսաբազմազանության ոլորտի տերմինաբանության խոր ուսումնասիրություն:


Գլոբալ Էս Փի Սի–ն հաջողությամբ ավարտեց «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի կոմերցիոն ստորաբաժանումներից` ՀԱՏՄ ՍՊԸ-ի (շինանյութերի արտադրություն) ֆինանսատնտեսական և գործառնական վորլուծությունը: Գլոբալ Էս Փի Սի-ն աջակցել է նաև ՀԱՏՄ ՍՊԸ-ի ղեկավարությանը բիզնես ծրագրի մշակմանը` անհրաժեշտ ուղղեցույցի տրամադրմամբ և իրականացրել է ֆինանսական արդյունքների նախնական կանխատեսումներ:


Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը ավարտեց ամերիկյան «World Capital, Inc.» ընկերության բրենդի, ապրանքանիշի և կայքէջի (www.worldcapitalonline.com) պատրաստման աշխատանքները։ Կայքէջն ամբողջապես համապատասխանում է ԱՄՆ-ի ֆինանսական ոլորտի կարգավորման ծառայության դրույթներին և չափանիշներին։ Համապատասխան հետազոտության անցկացումից հետո Գլոբալ Էս Փի Սի-ն պատրաստեց շուկայի վերջին պահանջներին համապատասխանող կայք, որը, ապրանքների և ընկերության ծառայությունների մասին տեղեկատվությունից բացի, պարունակում է տեղեկություններ` ֆինանսական նորությունների և շուկայի վերջին իրադարձությունների մասին։


Գլոբալ Էս Փի Սի ընկերությունը պայմանագիր է կնքել հայտնի ամերիկյան «Numetrics Management Systems Inc.» կորպորացիայի հետ, որը զբաղվում է բիզնես ռեսուրսների համակարգման յուրահատուկ փաթեթի ձևավորմամբ (ERP)։ Ընկերության հայաստանյան մասնաճյուղի` Հայաստանում գրանցելուն օժանդակելուց զատ, մեր կազմակերպությունը կմատուցի նաև հաշվապահական և իրավաբանական ծառայությունների փաթեթ։


Մարտին Գլոբալ Էս Փի Սի–ն ներկայացրեց բիզնեսին և հասարակության այլ հետաքրքրված շրջանակներին «Այլ տեսակետ ֆինանսական ճգնաժամի մասին» հետազոտությունը, որը լուսաբանում է ԱՄՆ-ի 2008թ. ֆինանսական ճգնաժամի շուրջ պտտվող վարկածները: Ուսումնասիրելով հրապարակային տեղեկատվություններ և վերլուծելով փաստեր՝ այն ներկայացնում է ճգնաժամի նախադրյալների հիմնավորվածության աստիճանը և ծանոթացնում ընթերցողին այլ տեսակետ ֆինանսական շուկայում տիրող իրական դրությանը:


Գլոբալ Էս Փի Սի-ն Սմարթ Սիսթեմս ընկերության հետ համատեղ հասարակությանը ներկայացրեց Առևտրի Համաշխարհային Կազմակերպության ՀՀ Ծանուցման գործակալության նոր www.arm-wto.am կայքը: Ընդլայնվել են կայքի հնարավորությունները, մշակվել է նոր` ավելի հարմար և տրամաբանական կառուցվածք և ԱՀԿ ոճին համապատասխան դիզայն: Կատարվել են նաև կայքի բովանդակության հարստացման և թարմացման լայնածավալ աշխատանքներ: Կայքն ունի նաև օնլայն ֆորումների կազմակերպման և նորություններին բաժանորդագրման հնարավորություն:


2009թ-ի հունվար ամսին Գլոբալ Էս Փի Սի-ն համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ կնքած պայմանագրի հրատարակեց «Դոհայի Զարգացման Օրակարգ» և «Ծառայությունների առևտուր» գրքերը: Գրքերում համապատասխանաբար լուսաբանում են ԱՀԿ շրջանակներում բանակցությունների ամբողջ ընթացքը, ներկայացված փաստաթղթերն ու առաջարկությունները և ԱՀԿ Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի հիմնահարցերը: Հատուկ ուշադրության են արժանացել Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերը: Գրքերը պատրաստվել են Գլոբալ Էս-Փի-Սի-ի տեղական և արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ և բաժանվել հասարակության բոլոր շահագրգիռ կողմերին:

Հետ

ԳԼՈԲԱԼ ԷՍ ՓԻ ՍԻԼԱՎԱԳՈՒՅՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

ՄԵՆՔ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԵՆՔ

iso9001

ISO 9001:2008